Տալլինում վանդալները ներկով են պատել Ելցինի խորաքանդակը

21:04 • 01.06.14

Վանդալները կարմիր ներկով են պատել Տալլինում տեղադրված ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի արձանը: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության հաղորդագրությանը:


Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: 


Օրվա երկրորդ կեսին խորաքանդակն արդեն մաքրվել է: Ներկա պահին ոստիկանությունը փնտրում է վանդալներին: