ՖԻՖԱ-ն կարող է 2022–ի աշխարհի առաջնության հյուրընկալ երկրի վերընտրություն անցկացնել

16:31 • 01.06.14

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Ջիմ Բոյսը հայտարարել է, որ պատրաստ է անցկացնել 2022 թվականի աշխարհի առաջնության հյուրընկալ երկրի վերընտրություններ, եթե ապացուցվի, որ Քաթարն ընտրվել է կաշառքի միջոցով, գրում է Russia Today-ը:


«Եթե ապացուցվի, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունն անցկացնելու վայրի ընտրության ժամանակ եղել են խախտումներ, ես խորհուրդ կտամ ՖԻՖԱ-ի գործադիր հանձնաժողովին անցկացնել ընդունող երկրի նոր ընտրություններ»,- ասել է Բոյսը:


Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ քաթարցի Մոհամեդ բին Համամը 5 միլիոն դոլարի չափով կաշառք է տվել, որպեսզի աշխարհի առաջնությունն անցկացվի հենց իր երկրում: