ԱՄՆ Սան-Խոսե քաղաքում քվեարկելու դիմաց մարիխուանա են առաջարկել

00:30 • 01.06.14

Ամերիկյան Սան-Խոսե քաղաքում (Կալիֆորնիա) քաղաքապետի և քաղաքային խորհրդի 10 անդամի՝ հունիսի 3-ին կայանալիք ընտրությունների նախօրեին ընտրողներին անսպասելի առաջարկ են արել՝ յուրաքանչյուրը, ով կապացուցի, որ մասնակցել է քվեարկությանը, կարող է անվճար ստանալ մարիխուանայի մեկ դոզա: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ NBC հեռուստաընկերությանը հղումով:

 

Քաղաքային խորհրդի կազմի փոփոխությունից հետո կարող է խստացվել բժշկական մարիխուանայի իրացման մասին օրենքը, որպեսզի դա տեղի չունենա, խանութների սեփականատերերը, որտեղ վաճառվում է կաննաբիս, առաջարկել են իրենց գնորդներին՝ ներկայանալ կպչուն պիտակով՝ «ես քվեարկել եմ» գրությամբ, կամ ներկայացնել քվեաթերթիկի ելունդից մի կտոր, որպեսզի անվճար թմրամիջոց ստանան ակցիային մասնակից խանութներում:

 

Այս գործողությունները կարող են գնահատվել որպես Ընտրական օրենսգրքի խախտում, քանի որ ԱՄՆ-ում արգելված է քվեի դիմաց որևէ բան վճարել: