Ռուսաստանի Մուրմանսկի շրջանում Ми-8 ուղղաթիռ է կործանվել

11:24 • 01.06.14

Ռուսաստանի Մուրմանսկի շրջանում կործանվել է Ми-8 ուղղաթիռ, որում եղել է 18 ուղևոր, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, գրում է gazeta.ru-ն:


«Նախնական տվյալներով՝ «СПАРК авиа» ընկերությանը պատկանող Ми-8 ուղղաթիռը վթարի է ենթարկվել Վոստոչնոյե Մունոզերո բնակավայրի շրջանում: Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի մեջ է եղել 18 մարդ, այդ թվում անձնակազմի հինգ անդամ»- հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ–ի ճգնաժամային իրավիճակներում վերահսկողության ազգային կենտրոնը:


Kommersant.ru-ի հաղորդմամբ՝ փրկարարական գործողության մասնակիցները Մուրմանսկի շրջանում՝ Կամոզերի մակերեսին հայտնաբերել են վթարի ենթարկված ինքնաթիռի բեկորները և վառելիքի հետքերը:


Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ երկու մարդ հոսպիտալացվել է: Անհայտ է մնում մնացած տուժածների ճակատագիրը: