ԱՄՆ-ում մասնավոր ինքնաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով յոթ մարդ է զոհվել

14:39 • 01.06.14

ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում մասնավոր ինքնաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով մահացել են բոլոր յոթ ուղևորները, ովքեր գտնվել են ինքնաթիռում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:


«Gulfstream IV-ն կործանվել է Հենսքոմ Ֆիլդ օդանավակայանից կատարած թռիչքից հետո, այն ուղևորվում էր Նյու Ջերսիի Ատլանտիկ-Սիթի միջազգային օդանավակայան»,- ասված է հաղորդագրությունում:


Նշվում է, որ վթարի ենթարկվելուց հետո ինքնաթիռը պայթել է՝ զրկելով բոլոր ուղևորներին փրկվելու հնարավորությունից:


Մահացածների անունները չեն հաղորդվում, բայց հայտնի է, որ նրանք ուղևորվում էին Ատլանտիկ-Սիթի հայտնի հանգստավայրը: