Դոնեցկը հայտարարել է, որ ԵԱՀԿ դիտորդներն ազատ են արձակվել

10:52 • 01.06.14

Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության իշխանությունները հայտարարել են ԵԱՀԿ-ի չորս դիտորդների ազատ արձակման մասին, որոնք ձերբակալվել էին անցած շաբաթ, գրում է kommersant.ru-ն:


«Ներկայումս մեզ մոտ չկան ԵԱՀԿ-ի դիտորդներ: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են անցած շաբաթ, ազատ են արձակվել»,- այսօր Interfax.ru գործակալությանը Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայում կորած ԵԱՀԿ-ի չորս դիտորդները երկրի արևելքում են՝ անջատողականների մոտ:



Դիտորդների հետ կապը կորել էր մայիսի 26-ին: