Սլովենիայի նախագահը ցրել է խորհրդարանը

18:46 • 01.06.14

Սլովենիայի նախագահ Բորուտ Պախորը հրամանագիր է ստորագրել, որով ցրել է երկրի խորհրդարան, հայտնում է ԻՏԱՐ - ՏԱՍՍ-ը:


Ըստ աղբյուրի՝ նա ստիպված է եղել այդ քայլին գնալ և նոր արտահերթ ընտրություններ նշանակել:


Սլովենիայի նախագահը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման օր է նշանակել հուլիսի 13-ը:


Օրվա երկրորդ կեսին լրացել էր ժամկետը, որի ընթացքում, Սլովենիայի Սահմանադրության համաձայն, պատգամավորները պետք է առաջարկեին կառավարության նոր ղեկավարի թեկնածություն՝ վարչապետ Ալենկի Բրատուշեկի հրաժարականից հետո: