Արագածոտնում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնաբերվել
15:48 • 01.06.14
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.37-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղում՝ ավտոմեքենայի մեջ, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են օձը և տեղափոխել անվտանգ տարածք:
Placeholder










