Սուդանի իշխանությունները ազատ կարձակեն քրիստոնյայի հետ ամուսնության պատճառով մահվան դատապարտված կնոջը

00:36 • 01.06.14

Սուդանի իշխանությունները խոստացել են ազատ արձակել կնոջը, ով մահապատժի է դատապարտվել իսլամից հրաժարվելու և քրիստոնեություն ընդունելու մեղադրանքով: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով «Би-би-си» գործակալությանը:

 

Տեղեկատվության համաձայն՝ Սուդանի քաղաքացի Մարիամ Իբրահիմն ազատ կարձակվի առաջիկա օրերին:

Սուդանի ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել է, որ իշխանությունները երաշխավորում են իրենց քաղաքացիների կրոնի ազատությունը և  հնարավոր ամեն ինչ կանեն մահվան դատապարտված կնոջը պաշտպանելու համար:

 

Հատկանշական է, որ տվյալ որոշումը Սուդանի կառավարությունն ընդունել է, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը Սուդանի կառավարությունից պահանջել է չեղյալ համարել դատավճիռը՝ սպառնալով ետ կանգնել տնտեսական աջակցության ծրագրից: