Լեփսիուսի փողոցում վրաերթի են ենթարկել 10–ամյա տղայի

13:06 • 02.06.14

«Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մայիսի 31-ին, ժամը 21.00-ին Երևանի Լեփսիուսի և Շովրոյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութի մոտ վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: