Արցախցիները նույնպես հնարավորություն կունենան ուսանելու ՀՀ Փաստաբանական դպրոցում. ՓՊ

15:30 • 02.06.14

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են Արցախի քաղաքացիների ՀՀ փաստաբանական դպրոցում հեռավար տարբերակով ուսանելու հնարավորությունը:ԼՂՀ արդարադատության նախարարը նշել է, որ Արցախում մեծանում է ցանկությունը ընդունվել ՀՀ փաստաբանական դպրոց:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ հաշվի առնելով նախկինում ունեցած պայմանավորվածությունները Արցախի իշխանությունների հետ, հայտնել է, որ այդ հարցը առաջիկայում կկարգավորվի և դրան կտրվի իրավական ձևակերպում, ինչի արդյունքում կսկսվի ընդունելությունը արցախցիների համար:

ԼՂՀ արդարադատության նախարարը ՀՀ փաստաբանների պալատին է նվիրել նկարիչ Ս.Թավադյանի «Արևային Շուշի» կտավը։