Հալեպի հայաշատ թաղամասերը հրթիռակոծվում են. մարդիկ ապաստանել են նկուղներում (լուսանկարներ)

09:17 • 02.06.14

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում և հայաշատ թաղամասերում մասնավորապես վերջին օրերին լարված իրավիճակն ավելի է սրվել։

 

Երեկ ողջ օրվա ընթացքում, գիշերը, ինչպես նաև այժմ ռմբակոծությունները չեն դադարում։

 

Երեկվա տվյալներով՝ Հալեպում զոհվել է 23, վիրավորվել 76 մարդ։ Վիրավորների թվում հայեր կան։

 

Համացանց, հեռախոսակապ, էլեկտրականություն քաղաքում չկա։ Tert.am-ին հաջողվեց կապ հաստատել հալեպահայ աղբյուրների հետ, որոնք տեղեկացրին, որ Նոր գյուղ հայաշատ թաղամասի բնակիչների մեծ մասն ապաստանել է նկուղներում, քանի որ ինքնաշեն հրթիռների տարափը թաղամասի վրա շարունակվում է նաև այս պահին։

Ըստ տարբեր տեղեկությունների՝ երեկվանից Հալեպի վրա ավելի քան 150 հրասանդի արկ և ինքնաշեն հրթիռ է արձակվել, որից 50-ը բաժին է հասել հենց Նոր գյուղ թաղամասին։

Photo