Մանկատները գերբեռնված չեն, որոշ մասնագիտացված հաստատություններ են բեռնված. Արտեմ Ասատրյան

19:28 • 02.06.14

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե հանրապետությունում մանկատները գերբեռնված չեն:


«Մենք մեկ այլ խնդիր ունենք. այն մանկատները, որոնք իրականացնում են հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների խնամքը, նրանց հետ կապված խնդիր ունենք՝ բեռնվածության առումով»,-ասաց նախարար Արտեմ Ասատրյանը:


Նրա խոսքով՝ այդ խնդիրը լուծելու համար Կառավարության կողմից իրականացվում են համապատասխան միջոցառումներ, որոնք թույլ կտան բեռնաթափել մասնագիտացված խնամքի հաստատությունները՝ փոխարենը լրացնելով այլընտրանքային խնամքի ծառայություններով, մասնավորապես՝ խնամակալ ընտանիքի միջոցով:


Նշենք, որ 2005 թվականին ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցել է Հայաստանի Կառավարությանը՝ իրականացնելու խնամատար ընտանիքների ծառայության ստեղծման փորձնական ծրագիրը: