Կամբոջայում ջրհորն ընկած 75 ցենտը հանելու պատճառով 7 մարդ է մահացել
Կամբոջայում 7 մարդ է մահացել 75 ցենտին համարժեք գումարը ջրհորից դուրս բերելու ժամանակ, գրում է New York Daily News-ը:
Նախ մի տղամարդ փորձել է գումարը հանել, բայց կոմայի մեջ է ընկել ջրհորի հատակին թթվածնի պակասի պատճառով:
Երբ գյուղացիները հասկացել են, որ տղամարդու հետ բան է պատահել, նրանք մտել են ջրհորը՝ նրան օգնելու, բայց իրենք նույնպես ուշագնաց են եղել և մահացել:
Մահացածներից երկուսը կին են եղել:










