Թուրք նախարարն աշխատանքային հանդիպում է անցկացրել հիվանդասենյակում (լուսանկարներ)
Թուրքիայի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Ֆարուք Չելիքն անցյալ շաբաթ անսպասելի վատ էր զգացել և վիրահատության ենթարկվել։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, վիրահատությունից հետո նախարարը չի կարողացել կիսատ թողնել աշխատանքը և աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել հենց հիվանդասենյակում։
Աշխատանքային հանդիպման լուսանկարը տարածվել է սոցցանցերում։
Այսօր արդեն նա դուրս է գրվել հիվանդանոցից և հաղորդագրությամբ շնորհակալություն հայտնել հիվանդանոցում իրեն այցելած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և մյուս հիվանդատեսներին։










