Պուտինը հանձնարարել է պատմության դասագիրքը համալրել Ղրիմի մասին գլխով

10:27 • 02.06.14

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարությանը և Ռուսաստանի պատմական ընկերակցությանը հանձնարարել է պատմության դասագիրքը համալրել Ղրիմի և Սևաստոպոլի մասին գլուխներով, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը: 

 

Հանձնարարության կատարման վերջնաժամկետ է 2014-ի օգոստոսի 15-ը, ինչպես նշված է Կրեմլի կայքում: Նման որոշում է կայացվել Համառուսաստանյան ժողովրդական ճակատի հետ Պուտինի հանդիպումից հետո:

 

Հանձնարարությունը ենթադրում է ուսումնա-մեթոդական ծրագրերում ներառել տեղեկություններ Ղրիմի, այդ թվում՝ Սևոստոպոլ քաղաքի մասին, Ռուսաստանի կայսրության, ԽՍՀՄ-ի և ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ դրանց դերի վերաբերյալ: