Ռուսաստանը հանել է Պակիստանին զենք վաճառելու արգելանքը
13:47 • 02.06.14
Ռուսաստանը հանել է Պակիստանին սպառազինություններ և ռազմական տեխնիկա մատակարարելու արգելանքը, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Ռոստեխ» պետկորպորացիային։
Այժմ երկրների միջև բանակցություններ են ընթանում, որոնց արդյունքով Ռուսաստանը Պակիստանին Մի - 35 ուղղաթիռներ կմատակարարի:
Պակիստանյան կողմը հետաքրքրված է նաև Մի - 26 ուղղաթիռներով:
Placeholder










