ՀՀ սպառողական շուկայում մայիսին ապրիլի համեմատ արձանագրվել է 0.8% գնանկում. ԱՎԾ
2014թ. մայիսին ապրիլի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8% գնանկում: Այս ժամանակահատվածում պարենային ապրանքների գները նվազել են 1.4%-ով, ծառայությունների սակագները՝ 0.2%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0.3% գնաճ: Այս մասին տեղեկացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը։ Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 0.8%-ով:
Ինչ վերաբերում է պարենային ապրանքներին, ապա նշենք, որ ապրիլի համեմատ մայիսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի և ձվի 12.5-4.8% գնանկումով։
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18.7% գնաճ, իսկ այս տարվա ապրիլի համեմատ` 12.5% գնանկում:
Նվազել են, մասնավորապես, վարունգի` 63.0%, խառը կանաչեղենի` 52.3%, կանաչ սոխի`39.9%, սմբուկի`18.9%, կանաչ պղպեղի`13.7%, սնկի`13.0%, լոլիկի 12.7% գները։
Բողկի գինը նվազել է 12.2%-ով, կաղամբինը`8.7%-ով, գլուխ սոխինը`2.3%-ով: Դրան զուգընթաց, հանրապետությունում գրանցվել է ճակնդեղի`4.6%, կարտոֆիլի` 7.3%, սխտորի` 14.2%, գազարի` 20.8% գնաճ:
Ձվի հանրապետական միջին գինը մայիսին ապրիլի համեմատ գրանցել է 4.8% գնանկում: Նվազել է նաև շաքարավազի գինը՝ թե ապրիլի համեմատ, թե նախորդ տարվա մայսիսի համեմատ՝ համապատասխանաբար ՝ 0.6%-ով և 23.0%-ով։
Ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, սուրճի, թեյի, կակաոյի, հրուշակեղենի, ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբերում 2014թ. մայիսին ապրիլի համեմատ գրանցվել է 0.2-0.1% գնանկում:
Մրգերի գները հիմնականում աճել են թե´ նախոր տարվա մայիսի համեմատ, թե´ 2014թ-ի ապրիլի՝ 16.2%-ով և 3.4%-ով։
Հացամթերքի ապրանքախմբում 2014 թ. մայիսին 2013թ. մայիսի համեմատ արձանագրվել է 0.5%, իսկ 2014թ. ապրիլի համեմատ`0.6% գնաճ:










