Երկրորդ համաշխարհայինից հետո առաջին անգամ ցուցադրվել է Հիտլերի գրասեղանը (լուսանկարներ)

11:31 • 02.06.14

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ ցուցադրվել է նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերի գրասեղանը, հայտնում է Daily Mail-ը: 

 

Ըստ աղբյուրի՝ Ռեյխսգրասենյակում հենց այս սեղանի շուրջ է ֆյուրերը «մշակել պատմության ամենասարսափելի հանցագործությունների ծրագրերը»:

 

Գրասեղանը պատրաստվել է 1937-ին, պատերազմից հետո անցել է ամերիկացիներին, 1996-ին վերադարձվել է Գերմանիային: Այժմ սեղանը պահվում է Բեռլինի Վայսենզե շրջանի պահեստներից մեկում: Գերմանիայի իշխանությունները պնդում են, թե երբևէ չեն վաճառի նմուշը:

The Nazi dictator used the desk to formulate his genocidal plans, however German authorities said they will never sell the item

The furniture was handed over to American authorities at the end of the war and was returned to the German government around 2000

The desk belonging to Adolf Hitler was discovered in a government storeroom in Germany