Իսպանիայի թագավորը հրաժարվում է գահից
Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսը որոշել է հրաժարվել գահից, հայտնում է France 24-ը՝ վկայակոչելով այդ երկրի վարչապետ Մարիանո Ռախոյին:
76-ամյա միապետն Իսպանիայի գահին է 1975-ից:
Վերջին շրջանում Իսպանիայի թագավորի անունը մամուլում շրջանառվում էր հիմնականում առողջական խնդիրների առնչությամբ: Նա նաև սկանդալների հերոս էր. փղերի թանկարժեք որսի էր գնացել Իսպանիայի տնտեսական ճգնաժամի ֆոնին:
ABC News-ը նույն առնչությամբ հայտնում է, որ Խուան Կառլոս թագավորը գահից հրաժարվում է հօգուտ որդու՝ գահաժառանգ Ֆելիպեի: Ըստ վարչապետի՝ թագավորը հրաժարվում է գահից՝ իր որդու համար ճանապարհ հարթելու նպատակով:










