Արևմուտքը պայմաններ է ստեղծում Սիրիայում ռազմական միջամտության համար. Լավրով
Արևմուտքը շարունակում է Սիրիայի վրա ճնշում գործադրել՝ դրանով իսկ ռազմական միջամտության համար հիմքեր ստեղծելով, կարծում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, գրում է gazeta.ru-ն:
«Արևմտյան գործընկերները Ժնևում հանդիպումների ժամանակ հիմնական ուշադրությունը կենտրոնացնում են ավելի ակտիվ սիրիական ռեժիմին ճնշելու, նոր պատժամիջոցներ կիրառելու պահանջների վրա, ընդհանուր առմամբ գործը տանում են ոչ թե դեպի իրավիճակի մեղմացում, այլ լարվածության սրացում, և ձգտում են պայմաններ ստեղծել արտաքին միջամտության համար»,- ընդգծել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Միևնույն ժամանակ Լավրովը հավելել է, որ ՄԱԿ-ի գործունեության շրջանակներում Ժնևում ձևավորվել են աշխատանքային խմբեր, որոնք զբաղվում են Սիրիայի հումանիտար հարցերով։










