Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները. ԱԺ էթիկայի հանձնաժողով. pastinfo.am
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը խախտել է էթիկայի կանոնները։ Ինչպես հայտնում է pastinfo.am կայքը՝ նման որոշում է կայացրել ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօրվա դռնփակ նիստում՝ քննարկելով 4 լրագրողների դիմումն ընդդեմ պատգամավորի։
Նիստից հետո հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը ասել է, որ հանձնաժողովի որոշումը, ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, կհրապարակվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի ընթացքում և կտեղադրվի պաշտոնական կայք-էջում։
Հիշեցնենք, որ ԱԺ նախորդ տարվա դեկտեմբերի 23-ի արտահերթ նիստում հայ-ռուսական համաձայնագրերը վավերացնելու մասին որոշումների քվեարկության ժամանակ լրագրողների լուռ ակցիային արձագանքելով՝ ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը բացականչել էր. «Էս կապիկներին էլ հանեք ստից»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










