Ինքը չէ, ինքը ժխտում է, քննության ընթացքում կպարզվի. Վ. Օսիպյանը՝ եղբորորդու կողմից դանակահարության լուրի մասին
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հերքում է եղբորորդու՝ Սեդրակ Օսիպյանի կողմից մարդ դանակահարելու մասին տեղեկատվությունը: Tert.am-ին Վալերի Օսիպյանը, ի պատասխան հարցի` հաստատո՞ւմ, հերքու՞մ է տեղեկատվությունը, ասաց. «Ինքը չէ, ինքը հերքում է, օբյեկտիվ քննության ընթացքում, կպարզվի, բայց ես վստահեցնում եմ, որ նա նման բան չի արել»:
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com կայքի տեղեկությունների՝ Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել որովայնի մասում դանակի հարվածից ծանր վնասվածք ստացված մի քաղաքացի՝ Նուբարաշեն 11 փողոցի 11 շենքի բակից, ում դանակահարել է Նուբարաշենի բնակիչ 22-ամյա Սեդրակ Օսիպյանը:
Ոստիկանությունից այս հարցի կապակցությամբ պարզաբանում կտան ավելի ուշ:










