Սաուդացին դատապարտվել է մտրակի 1.000 հարվածի՝ կնոջը համացանցում «գովազդելու» համար
Սաուդյան Արաբիայում դատարանը 8 տարվա ազատազրկման, ինչպես նաև մտրակի 1.000 հարվածի է դատապարտել մի տղամարդու, ով համացանցում իր կնոջն առաջարկել է այլ տղամարդկանց։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, հայտնի է, որ ազատազրկվածը կնոջը «գովազդել է» միանգամից մի քանի սոցկայքերում։ Վճռի հրապարակումից հետո մեղադրյալը բողոքարկել է այն, սակայն՝ ապարդյուն։
Ներկայում կինը գտնվում է իշխանությունների խնամակալության տակ։ Հայտնի է, որ նա ևս կարող է պատասխանատվության ենթարկվել։










