Հռոմի պապը կրկին աղոթել է Ուկրաինայի խաղաղության համար
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել ավելացնել ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության և հանգստության հասնելու համար։ Այդ մասին պոնտիֆիկոսն ասել է Վատիկանում կիրակնօրյա պատարագի ժամանակ, գրում է comments.ua-ն։
«Սրտումս տխրությամբ աղոթում եմ Ուկրաինայի որոշ շրջաններում տեղի ունեցող հակամարտության զոհերի համար»,- ասել է Հռոմի պապը։
Ուկրաինայում խաղաղություն հաստատելու կոչեր է արել նաև Գերմանիայի կաթոլիկ եպիսկոպոսների գիտաժողովի նախագահ, Մյունխենի արքեպիսկոպոս Ռայնհարդ Մարքսը։
«Մենք պետք է աղոթենք, որպեսզի այդ երկիրը չհայտնվի քաղաքացիական պատերազմում, որը, ինչպես կարելի է պատկերացնել, աղետ կդառնա»,- ասել է Մարքսը և կոչ արել ավելի շատ աղոթել Ուկրաինայի համար։










