Մեկնարկել է քառյակի նիստը. նրանք Կառավարությանը կներկայացնեն առաջարկությունների ծրագիր

15:15 • 02.06.14

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակում մեկնարկել է քառյակի հանդիպումը, որին ԲՀԿ-ից մասնակցում են Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանն ու Աղվան Վարդանյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը։ «Ժառանգությունը» ներկայացնում է խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։


Մինչ հանդիպումը, ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը նշեց, որ Կառավարությանն են ներկայացնելու իրենց կողմից կազմած առաջարկությունների տասկետանոց ծրագիրը: