Հրաժարական է տվել Աբխազիայի վարչապետը
Աբխազիայի վարչապետ Լեոնիդ Լակերբայան հրաժարական է տվել, հայտնում է «Дождь»-ը՝ վկայակոչելով երկրի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի խոսնակ Վալերի Բգանբային։
Վարչապետի պարտականությունները կատարելու է ֆինանսների նախարար Վլադիմիր Դելբան: Նա կշարունակի միաժամանակ նաև իբրև ֆինանսների նախարար պաշտոնավարել:
Այսօր ավելի վաղ հրաժարական էր տվել Աբխազիայի կառավարությունը, իսկ նախօրեին՝ նախագահը: Նրանց հրաժարականը պահանջել էր երկրի ընդդիմությունը։










