Մոսկվայում ձերբակալել են «հեծանվավազքի մոլագարի», ով 30 տարում 90 կնոջ է բռնաբարել
ՌԴ մայրաքաղաքի Կուզմինյան շրջանային դատարանը որոշում է կայացրել թոշակառու Վալերի Մակարենկովի ձերբակալության մասին, ով կասկածվում է մոտ 100 կնոջ բռնաբարության մեջ:
Ինչպես հաղորդում է newsru.com-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով, չարագործը տուժածների վրա «հարձակվել է» հեծանվավազքի ժամանակ՝ դեռևս խորհրդային տարիներից ի վեր:
Դատարանի որոշմամբ՝ 1947-ին ծնված Վալերի Մակարենկովը կալանքի տակ կմնա մինչ հուլիսի 26-ը: Նրան դեռևս պաշտոնապես մեղադրում են 19 բռնաբարության մեջ, սակայն քննիչները չեն բացառում, որ վերջինս 90 նման հանցագործության մասնակից է:
Դատարանում լրագրողների հարցերին պատասխանելով՝ Մակարենկովը նշել է, որ ինքն իրեն մեղավոր չի համարում:
Դատարանի որոշման համաձայն՝ հետաքննությունը հաստատել է Մակարենկովի մասնակցությունը կանանց վրա հարձակումներին՝ ելնելով բիոլոգիական փորձաքննությունների տվյալներից:










