Սնոուդենը պաշտոնապես ապաստան է խնդրել Բրազիլիայի իշխանություններից

10:03 • 02.06.14

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պաշտոնական հարցում է ուղղել Բրազիլիայի իշխանություններին իրեն երկրում ապաստան տրամադրելու վերաբերյալ, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին, որն էլ վկայակոչում է բրազիլական ԶԼՄ-ներին տված նրա հարցազրույցը։

 

«Ռուսաստանում իմ ապաստանի ժամկետն ավարտվում է օգոստոսի սկզբին: Եթե Բրազիլիան ինձ ապաստան առաջարկի, ես ուրախությամբ այն կընդունեմ, ես կուզենայի ապրել Բրազիլիայում … Ես դիմումներ եմ ուղարկել տարբեր երկրներ, այդ թվում՝ Բրազիլիա: Պաշտոնական դիմումներ»,- պարզաբանել է նա:

 

Միևնույն ժամանակ, ինչպես գործակալությանը պարզաբանել են բրազիլական ԱԳՆ-ից, այնտեղ դեռ չեն ստացել Սնոուդենից նման դիմում։