Հնդկաստանում նոր՝ 29-րդ նահանգ է ձևավորվել
Հնդկաստանում նոր նահանգ է ստեղծվել, որը դարձել է թվով 29-րդը, այս մասին հայտնում է Kommersant.ru-ն:
Երկրի հարավի Անդհրա-Պրադեշ նահանգը բաժանվել է երկու մասի, որոնցից մեկից էլ ձևավորվել է նոր նահանգը՝ Տելանգանան:
Հնդկաստանի նոր նահանգը պաշտոնապես աշխարհի քարտեզներին է հայտնվել հունիսի լույս 2-ի գիշերը:
35 միլիոն բնակչություն ունեցող Տելանգանայի կազմ են մտել Անդհրա-Պրադեշի 23 շրջաններից 10-ը, այդ թվում ամենախոշոր քաղաքը՝ Հեյդարաբադը, որն առաջիկա տարիներին լինելու է երկու նահանգների մայրաքաղաքը:
Նահանգի մասնատմանը նախորդել են տեղի բնակչության տևական ցույցերը. նրանք համարում են, որ իշխանությունները բավականաչափ ուշադրություն չեն դարձնում իրենց շրջաններին:










