ԱՄՆ-ն Ուկրաինային 18 մլն դոլար կտրամադրի անվտանգության համար

13:51 • 02.06.14

ԱՄՆ-ն մտադիր է Ուկրաինային 18 միլիոն դոլարի օգնություն տրամադրել անվտանգության ոլորտի ամրապնդման նպատակով։ Այս մասին հայտնել է Կիևում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնական Դերեկ Շոլեն, գրում է korrespondent.net-ը։

 

«Մենք խոսել ենք օգնության մասին, այդ թվում՝ անվտանգության ոլորտին 18 միլիոն դոլար ուղղելու մասին»,- ասել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը: Շոլեի խոսքով՝ այդ օգնությունը կուղղվի Ուկրաինայի արդյունավետ Զինված ուժերի ստեղծմանը և անվտանգության ոլորտի ամրապնդմանը:

 

Շոլեն նաև նշել է, որ ԱՄՆ-ի կողմից օգնությունը կազմվել է Ուկրաինայի դիմումների հիման վրա: «Ուկրաինացիները մեզ շատ երկար ցանկ են ներկայացրել, թե ինչ է իրենց հարկավոր, և ԱՄՆ-ն, ինչպես նաև մեր մտերիմ գործընկերները՝ Ֆրանսիան, Բրիտանիան և Լեհաստանը, կաշխատեն, որպեսզի այդ ցանկը բավարարեն»,- ասել է նա։