Երևանյան բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

09:54 • 02.06.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 1-ին, ժամը 22.33-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 42/2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել 1940 թ. ծնված Սվետլանայի դին: