Սիրիայի գործող նախագահը քվեարկել է նախագահի ընտրություններում
Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադը քվեարկել է երկրի ղեկավարի ընտրություններում, հայտնում է Interfax-ը: Ալ Ասադը Դամասկոսի կենտրոնի ընտրատեղամասերից մեկն է ժամանել տիկնոջ ուղեկցությամբ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սիրիայի նախագահի ընտրությունները շատ աշխույժ են անցնում. ընտրողներն ակտիվ են քվեարկում, փողոցները մարդաշատ են: Ընտրությունների ընթացքին հետևում են նաև միջազգային դիտորդները:
Ալ Ասադից բացի երկրի ղեկավարի պաշտոնին հավակնում են նաև Դամասկոսի համալսարանի 54-ամյա դասախոս Հասան ալ Նուրին և խորհրդարանի 45-ամյա պատգամավոր Մահեր Հաջարը: Վերջիններս ներկայացնում են ներքին չափավոր ընդդիմությունը:
Ալ Ասադը Սիրիայի նախագահի պաշտոնում է արդեն 14 տարի։










