Ադրբեջանցի զինծառայողը կրակել է ծառայակցին
Ադրբեջանական բանակում զինված միջադեպ է տեղի ունեցել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։
Երկրի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ միջադեպը տեղի է ունեցել շփման գծի մոտ գտնվող զորամասերից մեկում։
Զորամասի զինծառայող Նաիդ Միրզոևը խախտել է անվտանգության կանոններն ու կրակ բացել ծառայակից ընկերոջ՝ 19-ամյա Զոհրաբ Մամեդովի վրա։
Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց։ Հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։
Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակում երեկ նույնպես նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել։










