Ադրբեջանական հարսանիքին տրակտորներով մասնակցած վարորդները ձերբակալվել են (տեսանյութ)
Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի դատարանը որոշել է 20 օրով ազատազրկել տրակտորի 4 վարորդների, որոնք մի քանի օր առաջ ամուսնական ավտոշարասյան կազմում անցել են քաղաքի կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az կայքը, այդ մասին հաղորդել է փաստաբան Անար Ղասիմովը։
Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են զարդարված տրակտորները հետևում նորապսակների ավտոմեքենային։










