Ինքնասպանության փորձ Բերդավանում

12:38 • 03.06.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 3-ին, ժամը 11.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչներից մեկը փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը: Շտապօգնության բրիգադը բնակչին ցուցաբերել է առաջին բուժօգնություն: