Կանադայի խորհրդարանի անդամը օդանավակայանում է մոռացել ՆԱՏՕ-ի կարևոր փաստաթղթերը

22:45 • 03.06.14

Կանադայի խորհրդարանի պատգամավոր, Պահպանողական կուսակցության անդամ Շերիլ Գալանտը ՆԱՏՕ-ի փաստաթղթեր պարունակող թղթապանակը թողել է օդանավակայանում: Russia Today-ի հաղորդմամբ՝ մյուս կանադացի քաղաքական գործիչը, ով հայտնաբերել է թղթապանակը, հայտնել է ԶԼՄ-ներին, որ դրանում առկա փաստաթղթերն իրական գանձ են նրանց համար, ում հետաքրքրում է երկրի արտաքին քաղաքականությունը:


Պատգամավորը թղթապանակն առնվազն՝ երեք ժամով առանց վերահսկողության թողել է Օտտավայի օդանավակայանում: Փաստաթղթերի 200 էջանոց փաթեթը, որը տվյալներ է պարունակում Աֆղանստանի, Սիրիայի, Ռուսաստանի, Չինաստանի մասին, հայտնաբերել է Կանադայի նախարարների խորհրդի նախկին անդամ Շեյլա Քոպսը:


Քոպսի կարծիքով՝ Գալանտը փաստաթղթերը մոռացել է Լիտվա ուղևորվելու ժամանակ, որտեղ անցկացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների խորհրդարանական հանդիպումը: