Կաթոլիկ եկեղեցու մասին վիճակագրական տվյալներն ստիպել են փորձագետներին՝ մտահոգվել

01:14 • 03.06.14

Կաթոլիկ ԶԼՄ-ները լրջորեն մտահոգված են Հռոմեական կաթոլիկ եկեղեցու ներկայիս իրավիճակով, ինչի համար առիթ են հանդիսացել եկեղեցու մասին այս տարվա մայիսին հրապարակված նոր վիճակագրական տվյալները:


Ինչպես հաղորդում է newsru.com-ը՝ Kipa-Apic լրատվական գործակալությանը հղումով, ընթերցողի ուշադրությունը հրավիրվում է տարբեր երկրներում հոգևորականների և ծխականների փոխհարաբերակցությանը:


2012-ին ողջ աշխարհում հաշվարկվում էր 414 313 կաթոլիկ հոգևորական, ինչը մոտավորապես 900-ով ավելին է, քան դրա նախորդ տարին: 2005-ից ի վեր նրանց թիվն աճել է 2 տոկոսով: Աֆրիկայում այդ ընթացքում հոգևորականների թիվն աճել է 24 տոկոսով, իսկ Ասիայում՝ 20, իսկ Եվրոպայում, ընդհակառակը, նվազել է 6 տոկոսով:


Տվյալները փաստում են նաև 2003-ից ի վեր հոգևորական դառնալու թեկնածուների թվի ընդհանուր նվազման մասին: