Չինաստանում ջրհեղեղների հետևանքով մոտ 10 մլն մարդ է տուժել
Չինաստանի Գուանդուն, Հունան, Ֆուցյան և Գուանսի-Չզուանսի ինքնավար մարզերում անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների արդյունքում մոտ 9.93 միլիոն բնակիչ է տուժել: Այս մասին հղորդում է korrespondent.net-ը՝ հղում կատարելով ИТАР-ТАСС-ին:
Աղբյուրների հաղորդած վերջին տվյալների համաձայն՝ 64 մարդ է մահացել, ևս 7-ն անհետ կորած է համարվում:
Հունիանում (Կենտրոնական Չինաստան) տեղումները սողանքների են հանգեցրել: Ըստ նախնական գնահատականների՝ փրկարարները ստիպված են եղել 20.000 բնակչի տարհանել, աղետի հետևանքով 1.3 հազար տուն է ավերել:
Երկրի տնտեսական կորուստները իշխանությունները 3.58 մլրդ յուան (572 մլն դոլար) են գնահատել: Կառավարությունը հեղեղված տարածքների բնակիչներին 507 մլն յուան (82 մլն դոլար) փոխհատուցում է հատկացրել:










