ՀՀ ՊՆ սակրավորները Արագածոտնի մարզում հակադիվերսիոն արկ են վնասազերծել

11:49 • 03.06.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 2-ին, ժամը 21.17-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Ամանուս գյուղի մոտակա դաշտերում հայտնաբերվել է ականանման առարկա: Դեպքի վայր է մենկել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունիսի 3-ին, ժամը 09.45-ին ՀՀ ՊՆ թիվ N զ/մ-ի սակրավորները Արագածոտնի մարզի Նոր Ամանոս գյուղի մոտակա դաշտում հայտնաբերված MB-69 (81 մմ) հակադիվերսիոն արկը վնասազերծել են: