Դոնեցկում օդային տագնապ է հայտարարվել

15:17 • 03.06.14

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության առաջնորդներից Վլադիմիր Մակովիչն ու Ռոման Լյագինը հայտարարել են, որ «հանրապետության տարածքում օդային տագնապ է հայտարարվել», տեղեկացնում է korrespondent.net-ը։


Միևնույն ժամանակ Դոնեցկի վարչակազմի շենքի մոտից շարունակում են հավաքել բարիկադները։

 

Հոկտեմբերյան հրապարակում աշխատում են մի քան բեռնատար մեքենաներ և ամբարձիչներ։
 

Բացի այդ, ակտիվիստները հենց շենքի մոտ կանգնեցնում են այլ «հանրապետականների» և զենքերով նրանց տանում են Հոկտեմբերյան հրապարակից։ Նրանց ձերբակալության պատճառների մասին «Դոնեցկի Հանրապետությունը» չի նշում, հայտնում է աղբյուրը։