Օլանդը հայտարարել է, որ Ֆրանսիայում շրջանների քանակը 22-ից կդառնա 14

08:32 • 03.06.14

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ վարչատարածքային բարեփոխման շրջանակներում Ֆրանսիայում շրջանների քանակը 22-ից կկրճատվի մինչև 14-ը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով France 24-ին:


Ֆրանսիայի նախագահի խոսքերով՝ բարեփոխումը կձևավորի երկրի տարածքային ճարտարապետության նոր տեսքը:
Մոտ ժամանակներս բարեփոխման նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:


«Ցանկանում եմ հավատալ, որ մեծամասնությունը հավանություն կտա օրենքի նախագծին»,- նշել է Օլանդը: