Թուրքիայում վերակառուցվել է հայ եղբայրներին պատկանած 144-ամյա պատմական առանձնատունը
Քահրամանմարաշում (պատմական Մարաշ) 144 տարվա հայկական առանձնատուն է վերակառուցվել, տեղեկացնում է Sondakika թուրքական կայքը։
2010թ.-ին Մարաշի Առևտրի և արդյունաբերության պալատի գնած շինության վերակառուցման համար 643 հազար լիրա է ծախսվել։
Քաղաքի կենտրոնում` պատմական փակ շուկայի մոտ գտնվող շինությունը պատկանել է հայ երկու եղբայրների և կառուցվել է 1870թ.-ին։
Երկար տարիներ այն ծառայել է որպես փոստային գրասենյակ, իսկ հետո լքված շինության է վերածվել։
2013թ.-ին վաճառված շենքը վերականգնվել է իր ժամանակների տեսքին և ճարտարապետական կառույցին համարժեք։ Այն վերածվել է կանանց ձեռագործ աշխատանքները ներկայացնելու համար ցուցասրահի։
Պատմական առանձնատունը 13 հազար տարվա պատմություն ունեցող Մարաշի մշակույթի մի մասն է, և Պալատի նախագահի խոսքով՝ այն լույս է սփռում Թուրքիայի Հանրապետությունից առաջ ընկած ժամանակահատվածի վրա։










