Մասոնների երևանյան հավաքը՝ «փակ ինֆորմացիա». Ռուբեն Գևորգյանցի «փակ» պատասխանները

19:22 • 03.06.14

ՀՀ կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը Tert.am –ի՝ առաջիկայում մասոնների երևանյան հավաքի, դրա անցկացման ամսաթվի և մնացած բոլոր հարցերին պատասխանեց՝ «փակ ինֆորմացիա»:


Ի պատասխան էլ, թե այսպիսով՝ Ռուբեն Գևորգյանցը հաստատու՞մ է, որ ինքն էլ մասոնական օթյակի անդամ է, վերջինս ասաց. «փակ ինֆորմացիա»:


Նշենք, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ ընտրված լոգոյի՝ անմոռուկի վերաբերյալ էլ այսօր մամուլում կարծիքներ ներկայացվեցին, որ այն մասոնական խորհրդանիշ է։


Այս դիտարկմանն ի պատասխան էլ պարոն Գևորգյանցը խորհուրդ տվեց մեկնաբանության համար «մտնել ինտերնետ», նայել։


«Ինչպե՞ս ճիշտ կողմնորոշվենք, համացանցում տարատեսակ նյութերի ահռելի բազմազանություն կա». այս հարցին ի պատասխան էլ կինոռեժիսորը խորհուրդ տվեց հատուկ գրքեր կարդալ՝ չկոնկրետացնելով, թե ինչ գրքեր: