ՃՏՊ Երևանի–Մեղրի ճանապարհին. ուղևորուհին մահացել է

12:14 • 03.06.14

Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին  հունիսի 2-ին, ժամը 08.30-ի սահմաններում «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ժամը 13.50-ին, ուղևորներից մեկը` 1941 թ. ծնված Հասմիկ Պողոսյանը մահացել է:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: