«Նաիրի» ԲԿ–ից հերքում են, թե իրենց մոտից քաղաքացին ինքնասպանություն է գործել
Տեղեկատվությունը, որ այսօր «Նաիրի» բժշկական կենտրոնից 22–ամյա երիտասարդ ինքնասպանություն է գործել իրականությանը չի համապատասխանում: Այս մասին Tert.am-ին հայտնեց նշված բուժհիմնարկի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը:
«Դա ապատեղեկատվություն է, և որտեղի՞ց է էլի, այդ դեզինֆորմացիան, շատ հետաքրքիր է»,-ասաց բժշկուհին:
Նշենք, որ մի քանի կայքեր տեղեկություն էին տարածել, թե «Նաիրի» ԲԿ–ում մի երիտասարդ հիվանդանոցի երրորդ հարկից ցած է նետվել:










