Կանադայում ամուսիններին վերադարձրել են 50 մլն դոլարի կորած վիճակախաղի տոմսը

14:57 • 03.06.14

Կանադայում ամուսիններին վերադարձրել են վիճակախաղի կորած տոմսը, որի շահումը 50 միլիոն դոլար է, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Toronto Sun-ին:

 

Հակիմ Նոսիրուն Lotto Max վիճակախաղում շահել է հունվարին: Այդ իրադարձության հաջորդ իսկ օրը նա կնոջ՝ Աբիոլայի հետ գնացել է եկեղեցի: Նոսիրուն վախեցել է կորցնել տոմսը և այն տվել է կնոջը: Երբ հայտնի է դարձել տոմսի կորելու մասին, շահողը չի բարկացել կնոջ վրա:

 

Ամուսինները լրացրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Ontario Lottery-ի և Gaming Corporation-ի համար: Ծիծաղի և հումորի միջազգային օրը Նոսիրուին զանգահարել է եկեղեցու համայնքի մի անդամ և հայտարարել է, որ գտել է կորած տոմսը: Շահած գումարը OLG-ում վճարել չեն կարողացել, քանի որ անհրաժեշտ է եղել ոստիկանական հետաքննություն: Իրավապահ մարմինների աշխատակիցները հաստատել են, որ տոմսի տերն իսկապես Նոսիրուն է:


Անցած երկուշաբթի ամուսինները ստացել են իրենց գումարը: «Աստված մեզ փող տվեց: Մենք կորցրինք տոմսը, բայց վերջիվերջո գտանք այն: Շնորհակալ եմ Աստծուն դրա համար»,- ասել է Նոսիրուն: