Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում փակվում են ծխողների համար նախատեսված սրահները

15:59 • 03.06.14

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ապամոնտաժվում են բոլոր ծխասենյակները, հայտնում է Interfax-ը: Համապատասխան հրահանգ է ստացվել Մոսկվայի շրջանային դատարանից:

 

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել ծխելու դեմ օրենքը, որով, ի թիվս այլնի, արգելվում է ծխել նաև օդանավակայաններում:

 

Մինչ այդ «Շերեմետևոյի» D և E տերմինալներում կային 10 հատուկ գոտիներ՝ ծխողների համար, որոնց առկայությունն այժմ օրենքի խախտում է համարվում: Իսկ օդանավակայանի ղեկավարությունը պարտավորված է ապամոնտաժումը կազմակերպել մեկ ամսվա ընթացքում։