Օբաման կոչ է անում Պուտինին հանդիպել Պորոշենկոյի հետ

16:35 • 03.06.14

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպել Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, գրում է Газета-ն։

 

Օբաման նշել է, որ անպայման կառաջարկի դա Պուտինին՝ Ֆրանսիայում կայանալիք հանդիպման ընթացքում։
ԱՄՆ նախագահն ասել է, որ Պուտինը «պետք է ընդունի, որ Ուկրաինայում ընտրություններն օրինական են եղել, դա կհեշտացնի այդ երկրում իրավիճակի լուծումը»։

 

Հիշեցնենք, որ Օբաման Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հետ կհանդիպի Վարշավայում հունիսի 4-ին։