Մոսկվան պետք է համոզի Ուկրաինայում «ռուսամետ ուժերին» վայր դնել զենքը. Օբամա

15:38 • 03.06.14

Ռուսաստանը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ համոզելու համար Ուկրաինայում «ռուսամետ ուժերին» վայր դնել զենքը։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ ասուլիսի ժամանակ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

 

Նրա խոսքով՝ Արևմուտքը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ այն գործողությունների դեպքում, որոնք կխանգարեն Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը։

 

Միևնույն ժամանակ Օբաման նշել է, որ Վաշինգտոնը կողմ է Մոսկվայի հետ լավ հարաբերություններին, եթե նա հետևի միջազգային նորմերին և ռուս-ուկրաինական լավ հարաբերություններ կառուցի։

 

ԱՄՆ նախագահը հայտարարել է նաև, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն անի դաշինքի ամրապնդման գործում և հայտնել, որ Կոնգրեսից 1 մլրդ դոլար կխնդրի՝ Եվրոպայում լրացուցիչ ամերիկյան տեխնիկա տեղակայելու և մեծ թվով զորավարժություններ անցկացնելու համար։